Լիսկայի մտրակին սովոր սյունեցիները զարմացած են. «Շալվար-մայկով, կեպկան գլխին մարդը եկել և մեզ հետ խոսում է»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունեցիները զարմացած են Նիկոլ Փաշինյանի այցից:

Լիսկայի մտրակին, Վոգի 37թ․ մեթոդներին սովոր մարդիկ ապշած են, թե ինչպես կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին, մորուքով մարդը գա կանգնի և մեզ հետ խոսի»:

Իրենց էլ ո՛չ ստիպեն գնալ հանդիպման, ո՛չ ասեն, թե ինչ հարցեր տան:

 

«Ոնց որ վարչապետը եկած չլիներ, այլ ընդդիմադիր միտինգ լիներ»,- ասում էին սյունեցիները:

Այս այցն անմահացավ մի քանի դրվագով՝ Գորիսում քաղաքապետին նկատողություն անելով անվճար տրանսպորտի համար,

Մեղրիում մաքսակետի աղբի թեմայով, Կապանում էլ, երբ քաղաքապետը փորձել էր պատասխանել հարցին, մարդիկ սուլել էին:

«Ամոթ էր, պատշաճ հյուրընկալություն չէին արել, ո՛չ բեմ էին սարքել, ո՛չ մի բան, մի քանի հարց տվեցին՝ վերելակի, գազի, ջրի, կենցաղային մանր-մունր հարցեր, ասեցին-խոսեցին, ծիծաղեցին, սելֆի արեցին, գնացին։

Սենց բան չէինք տեսել»»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES