Լոռիում ոստիկանապետեր են փոխվել. ազատումներ ու նշանակումներ արվել

Ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում  ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով բաժինների պետեր են փոխվել:

Նախարարի հրամանով ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, գնդապետ  Էրիկ Շարմազանովն ազատվել է ոստիկանության պաշտոնից՝ անցնելով ոստիկանության կադրերի ռեզերվ:

Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանը նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետի պաշտոնում:

Վ. Օսպիյանի մեկ այլ հրամանով, Տարոնի բաժնի արդեն նախկին պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ: Վ. Օսպիյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից: Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

Ավելի վաղ Վ. Օսպիյանի հրամանով Արթուր Շմավոնյանը ազատվել էր ոստիկանության Սպիտակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES