«Ծռության» Ֆիասկոն․ Պավլիկ Մանուկյանի Նոր Սկանդալային Հայտարարությունը

1in.am-ը գրում է.

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունն այսօր մերժվել է:

Դատավորն ասել է, թե որոշումն ընդունելիս դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ դատական քննության ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքները դատարանին բերում են այն եզրահանգման, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում ավելի մեծ է հավանականությունը, որ Պավլիկ Մանուկյանը կփորձի ապօրինի ազդեցություն գործադրել:

Ի հայտ եկեծ նոր հանգամանքները պայմանավորված են հենց Պավլիկ Մանուկյանի արած սենսացիոն հայտարարություններով։ Նախորդ դատական նիստերից մեկում Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ Արմեն Բիլյանի փոխարեն ոստիկանի կյանքը խլած պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը: Այսօր դատարանում նա ևս մեկ անգամ պնդեց իր այդ հայտարարությունը՝ տալով ցուցմունք: Պավլիկ Մանուկյանն այսօր ասել է, որ կրակոցը եղել է իրենից մոտ մեկ մետր հեռավորության վրա. «Անձամբ ներկա եմ եղել, և քիչ էր մնում, որ պատահաբար զոհվեր մեր ընկեր Արմեն Լամբարյանը, պատահական կրակոց էր: Իսկ բանկոմատի վերաբերյալ ոչ մեկս էլ տեղյակ չենք եղել՝ բացառությամբ իրեն»: Պավլիկ Մանուկյանը պնդել է, որ Արմեն Բիլյանն ընդհանրապես դեպքի վայրում չի եղել:

«Սասնա ծռեր»-ի անդամ Էդվարդ Գրիգորյանն այսօր հրաժարվել է ցուցմունք տալ Պավլիկ Մանուկյանի՝ իր հետ կապված հայտարարության վերաբերյալ: Մխիթար Ավետիսյանը, ի տարբերություն Գրիգորյանի, հայտարարել է, որ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում:

Սակայն այսօր Պավլիկ Մանուկյանը դատարանոմ հանդես է եկել մեկ այլ սենսացիոն հայտարարությամբ․ նա ասել է, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ: «Այո՛, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, և դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզնից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասել նա: Պավլիկ Մանուկյանը չի հիշել, սակայն, թե խմբից էլ ում մոտ է զենք եղել:

Մանուկյանի այսօրվա հայտարարությունը գետնին հավասարեցրեց մեկ այլ միֆ, որը երկու տարի շարունակ հետևողականորեն առաջ էին մղում Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները․ նրանք պնդում էին․ որ «ծռերը» կրակելու, նախահարձակ լինելու նպատակ չեն ունեցել՝ անգամ իսկ կասկածի տակ դնելով այն հանգամանքը, թե իրենք են սպանել ոստիկաններին։

Պավել Մանուկյանը հիմա, փաստորեն, պնդում է հակառակը՝ ամրապնդելով վարկածը, թե գործ ունենք նախօրոք պլանավորված ահաբեկչական ակտի հետ։

Ժիրայր Սեֆիլյանի շրջապատում, դեռ Պավլիկ Մանուկյանի առաջին հայտարարություններից հետո, տողատակով հասկացնում էին, թե իբր Պավլիկ Մանուկյանի «դավաճանությունը» պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ուզում է հնարավորինս արագ հայտնվել ազատության մեջ, այլ խոսքով՝ համագործակցում է մեղադրող կողմի հետ։ Այս վարկածը, իհարկե, չափազանց թույլ է․ նախ՝ նոր իշխանության պարագայում գործնականում բացառվում է նման գործարքների հնարավորությունը, հետո՝ նոր իշխանությունը սկզբունքորեն հակված է ոչ թե այս գործի վերաբացմամբ, այլ փակմամբ։ Դրանից բացի՝ դատարանն այսօր չփոխեց Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը՝ հուշելով, որ նրա վարքագիծը հետևանք է ոչ թե ինչ-որ մութ ու ստվերային պայմանավորվածությունների, այլ հակասությունների, որոնք առկա են Ժիրայր Սեֆիլյանի թիմում։

Մեզ բացարձակապես չի հետաքրքրում այդ հակասությունների արմատը, պատճառները, սակայն ակնհայտ են, որ Պավլիկ Մանուկյանը դրսում հայտնված իր ընկերներին, հատկապես Սեֆիլյանին, հասկացնում է, որ դեռ շատ բան կարող է ասել դատարանում, ինչն անհարմար վիճակի մեջ կարող է դնել ամբողջ թիմին։ Ժիրայր Սեֆիլյանի թիմի կամ «ծռության» այս ճգնաժամը կանխատեսելի էր։ «Ծռությունը» «կենսունակ» է միայն ավտորիտար իշխանության պարագայում, երբ քաղաքական պայքարը կամ հակադրությունը երկուստեք կառուցված է բռնության, ուժի կիրառման վրա։

Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ստեղծվեց բաց համակարգ, ինչը «ծռությանը» ինստիտուցիոնալ ու բովանդակային առումներով զրկեց մոտիվացիայից՝ հակասություններ ծնելով Ժիրայր Սեֆիլյանի շրջապատում։

Միջազգային պրակտիկան նույնպես հուշում է, որ ահաբեկչական խմբավորումները չեն կարողանում ադապտացվել դասական քաղաքական իրավիճակներին ու անխուսափելիորեն պառակտվում են, այսպես կոչված՝ քաղաքացիական կյանքում։ Այս օրինաչափությունը չի շրջանցում նաև «ծռերին»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES