«Կալանքից ազատել Սեֆիլյանին, Եղնուկյանին, իսկ «ծռերից» որոշների առնչությամբ հարցեր կան». Չուգասզյան

«Մայիսի 16-21-ը կայանալու է Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Խեղկատակությանը պետք է վերջ դրվի, նրանց փախանման միջոց կալանքը պետք է փոխվի»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղբանտարկյալների ազատման պահանջով հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման համակարգող եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Գարեգին Չուգասզյանը՝ պատասխանելով հարցին, թե Սեֆիլյանի գործի առնչությամբ ինչ է ակնկալում ՀՀ նոր իշխանություններից: Ինչ վերաբերում է ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռերի» գործին, նա նշեց, որ դատական նիստերը կամայականորեն ձգձգվում են: «Կարո Եղնուկյանը վաղուց պետք է ազատված լիներ, ինչո՞ւ է մինչեւ հիմա կալանքի տակ: Մնացածների հետ կապված հարցեր կան, դատավարությունը պետք է շարունակվի, բայց Կարոն ի՞նչ կապ ունի դրա հետ»,-հարցադրում արեց Չուգասզյանը: Լրագրողի նկատառմանը, թե «ծռերից« երկուսը նաեւ ոստիկանների սպանության համար են մեղադրվում, Չուգասզյանն արձագանքեց՝ իրավական համակարգը պետք է աշխատի եւ դա ապացուցի, ոչ թե դատարանի շենքում ծեծի ենթարկի «Սասնա ծռերին»: «Ծռերին» առաջադրված մեղադրանքներն ինձ չեն հետաքրքրում, ես չեմ հավատում մեղադրանք գրողներին: Չենք ասում՝ կանգնեցրեք իրավական գործընթացը: Ասում ենք՝ լարումներ չպետք է լինեն, վստահություն պետք է լինի եւ հարցը լուծվի քաղաքաիրավական ձեւով: Իրավական համակարգն այսօր չի աշխատում»,-համոզմունք հայտնեց ՀԽ հակամարգողը: Գարեգին Չուգասզյանը չհստակեցրեց՝ «Սասնա ծռերին» համարո՞ւմ է քաղբանտարկյալներ, թե ոչ: Հիշեցնենք, որ նա հացադուլ է անում քաղբանտարկյալների ազատման պահանջով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հիմնադիր խորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի ասուլիսը կալանքից ազատվելուց հետո

Опубликовано Aravot Суббота, 12 мая 2018 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES