ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՂԱՑԵԼ Է. ՓԱՇԻՆՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ բացահայտումներ է արել։ Մասնավորապես, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, վարչապետը նշել է․

«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ:

Մանվել Գրիգորյանը դպրոցականների կողմից ուղարկված սնունդը յուրացրել է եւ դրանով կերարել է իր կենդանիներին` արջերին եւ վագրերին: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները եւ այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES