Կարգալուծված հոգեւորական. «Գարեգին Բ-ն ինձ համար մեռած է»

Նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնության անդամները շարունակում են բողոքել Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ: Նրանք հայտարարեցին, որ  շարունակելու են իրենց գործողությունները մինչեւ նպատակին հասնելը, դառնալով՝ Գարեգին Բ-ի ստվերը: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է փոխվել իր կյանքում՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակված Կորյուն աբեղա Առաքելյանը  հայտարարեց. «Գարեգին Բ-ն ինձ համար մեռած է»: Շարժման ակտիվիստներից մեկն էլ անդրադառնալով կաթողիկոսի ճանապարհը փակելու հայտնի միջադեպին՝ արդարացավ, թե ամեն ինչ հրահրել է Վեհափառը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/28/972717/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES