«Տները խարխլվել են, եկեղեցին քանդվում է». հացադուլավորը Փաշինյանին խնդրում է գալ Սյունիք (Ֆոտոշարք)

Սյունիքի մարզի Կուրիս համայնքի բնակիչ Բորիս Անդրեասյանն արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է, իսկ այսօրվանից նաեւ հրաժարվում է ջուր խմել: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքնազգացողությունը լավ չէ, դժվարանում է անգամ խոսել: Բորիս Անդրեասյանը ներկայացրեց հացադուլի պահանջները. առաջնահերթ խնդիրը, նրա ձեւակերպմամբ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի (պատկանում է «Գեոպրոմայնինգ» խմբի Հայաստանյան ներկայացուցչությանը) աշխատանքի հետեւանքներն են:

«Հայաստանի ընդերքը պատկանում է հայ ժողովրդին, ոչ թե ռուսական ընկերությանը: Հացադուլիս պահանջներից մեկն այն է, որ կոմբինատը հանձնեն ընդերքի իրական տիրոջը: Այս կոմբինատի եկամուտների կեսը պետք է ներդրվի մեր տարածաշրջանի զարգացման գործում, իսկ 30 տոկոսը՝ բանակաշինությանը պետք է ծառայի: 20 տոկոսն էլ պետբյուջե պետք է ներմուծվի»,-համոզմունք հայտնեց Բորիս Անդրեասյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կոմբինատի աշխատանքի հետեւանքով, մասնավորապես՝ բաց հանքի  պայթեցումների պատճառով խարխլվել են Կուրիսի տները, քանդվում է գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին. «Այն առանց այդ էր կիսաքանդ վիճակում էր, իսկ հիմա ցանկացած պահի կարող է փուլ գալ: Պահանջում եմ վերակառուցել նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցին, որը եւս վթարային վիճակում է»:

Բորիս Անդրեասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում է հրատապ լուծել իր մատնանշած խնդիրները. «Սպասում եմ վարչապետին: Նա վաղուց պետք է այցելեր Սյունիք, Սյունիքը Հայաստանի սիրտն է»: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/19/958115/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES