«Ես խմբակցությունը կարող եմ լքել միայն այն ժամանակ, եթե մանդատս որոշեմ վայր դնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունը լքողներին և իր դիրքորոշմանը։
Նա հիշեցրեց, որ ինքը կուսակացական չէ և միայն խմբակցության անդամ է:
«Անկեղծ ասած՝ լքելու մասին չեմ էլ մտածել, կարծում եմ՝ ոչ մի դեպքում այդպես չեմ անի, ուզում է մեկ հոգի մնա, ես երկրորդը կլինեմ հաստատ»,- վստահեցրեց Գ.Կոստանյանը:
Գ.Կոստանյանին չի մտահոգում, որ արտահոսքի պատճառով կորցնում են իշխանության վերջին` խորհրդարանական լծակը.
«Բացարձակ ինձ չի մտահոգում։ Եթե նկատել եք, հատկապես Սահմանադրական օրենքները 3/5-ով է ընդունվում, հետևաբար` պիտի քանակը շատ քչանա խմբակցության պատգամավորների, որ մենք խոսենք դիրքերը կորցնելու մասին։ Բայց, իմ խորին համոզմամբ, վիճակը չի հանգի դրան»։