Azatutyun.am-ը գրում է.
Ադրբեջանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը մոտալուտ ժամանակներում կարող է կարգավորվել՝ բանակցությունների միջոցով:
Այդ մասին այսօր հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
«Ես հույս ունեմ, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի նախորդների սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կսկսվեն իրական, ոչ թե իմիտացիոն բանակցություններ»:
Հայտարարել է Ալիևը Ռամազանի կապակցությամբ կազմակերպված ընթրիքի՝ իֆթարի ժամանակ: