Նոր մանրամասներ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքի վրա հարձակումից
Shamshyan.com կայքին դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 03:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Նազիկ Ամիրյանի կողմից, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները:
Հասանյանը հայտնել է, որ կացինով զինված անձը սպառնացել է, որ աղմուկ չհանի, հակառակ դեպքում՝ առանց աչք թարթելու, իրեն կկացնահարի, որից հետո սկսել են հափշտակել գառները:
Այդ ամենից հետո նրանք փորձել են դիմել փախուստի եւ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել մի քանի գառների եւ ոչխարների:
Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 52-ամյա Անդրանիկ Դ.-ին:
Պարզվել է, որ նա ավազակային հարձակումը կատարել է 48-մյա Արտավազդ Ղ.-ի, 49-ամյա Ներսես Խ.-ի, 39-ամյա Գարի Ա.-ի եւ 44-ամյա Արթուր Մ.-ի հետ:
Արտավազդ Ղ.-ն եւ Ներսես Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել քննչական բաժին: Գարի Ա.-ին եւ Արթուր Մ-ին որոնում են:
Նյութի աղբյուրը՝ http://newstime.am/?p=21595