ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` դպրոցների տնօրեններին

Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դպրոցների հարգելի՛ տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով։

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը…

Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES