«Կեu ժшմվա մեջ ի՞նչ փnխվեց». Շшրմազանովը՝ Քոչшրյանի կալшնավորման մшսին

Մենք ստորագրել ենք և գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմանբ կալանքն իրավաչափ չէ: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի և կալանքի հիմնավորումը տարակուսելի է:

«Ակնհայտ է քաղաքական և անձնական միտում նախկին իշխանությունների հանդեպ: Սա ակնհայտ է, ընկալումների մեջ կարող ենք տարբեր լինել: Դեռ կան գործիչներ, ովքեր հանդգնում են իշխանութուններից տարբեր կարծիքներ ասել», – նշեց նա:

«Կսպասենք դատարանի որոշմանը, դրանից հետո մեր կարծիքը կարտահայտենք… Գտնում ենք, որ պարոն երկրորդ նախագահի նկատմամբ կալանքն իրավաչափ չէ ու նա ամբողջական իրավունք ունի, որ խափանման միջոցը փոխվի ու կալանքից դուրս գա: Նրա կալանքի հիմնավորումն առնվազն տարակուսելի է, իսկ որ 45 պատգամավորներն ստորագրել են, շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև չտեսնված բան է, որ նախկին նախագահներին կալանավորում են, հրավիրում են վկա, հետո կես ժամվա մեջ ասում են՝ մեղադրյալ եք: Կես ժամվա ընթացքում ի՞նչ փոխվեց, ի՞նչ նոր հանգամանք առաջացավ, որ չգիտեին կես ժամ առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Աղբյուրը՝ http://hayeli.am/article/1108312

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES