Կյանքը ֆրանսուհիների պես վայելելու 13 միջոց

Կյանքը ֆրանսուհիների պես վայելելու 13 միջոց

Ամբողջ աշխարհն է նախանձում ֆրանսուհիներին, քանի որ նրանք կարող են գեղեցիկ ու ապշեցուցիչ տեսք ունենալ՝ չնայած իրենց խնդիրներին և դժվարություններին:

Պահպանել կազմվածքը առանց դիետաների: Լինել հմայիչ՝ չհհամապատասխանելով գեղեցկության ընդունված չափանիշներին: Լինել հիասքանչ և բացարձակ ինքնավստահ: Ապրել գեղեցիկ՝ չզրկվելով ոչ մի բանից, չճանաչելով սահմաններ:

Պետք չէ ընդհանրացնել. շատ ֆրանսուհիներ կասեն, որ իրենք ամենևին էլ այսպիսին չեն: Եվ սա ճիշտ է. նրանց մեջ էլ կան բացառություններ: Կարևոր է, որ այն կանայք, որոնք սիրում և հարգում են սեփական անձը, կարողանում են թեթև նայել կյանքին և մանավանդ` կենցաղային շատ ու շատ խնդիրներին և ապրում են շատ ավելի հաճելի և հետաքրքրիր: Ի՞նչ կլինի, եթե նրանցից օրինակ վերցնեք: Դուք կդառնաք ավելի ինքնավստահ: Կսկսեք ավելի սիրել ու հարգել ինքներդ ձեզ: Ինչպես ֆրանսիացու նման սիրել սեփական անձը

1. Փորձե՛ք հասկանալ՝ ինչն է ձեզ սազում ամենից շատ

Ֆրանսուհիները հայտնի են ամբողջ աշխարհում իրենց բացառիկ ճաշակով: Եվ սա միայն նրա շնորհիվ, որ նրանք գիտեն, թե որ ոճն է հենց իրենցը, ինչն է սազում իրենց ամենից շատ: Եվ աշխատում են պահել այդ ոճը՝ ժամանակ առ ժամանակ թարմացնելով այն մի քանի փոփոխությամբ և լրացումներով՝ եղանակի հետ պայմանավորված:

2. Արե՛ք այն, ինչ ձեզ դուր է գալիս

Լավ զգալը նույնպես կարևոր է, ինչպես և լավ տեսք ունենալը: Հանգստացնող վաննաները, կոսմետիկ պրոցեդուրաները, մերսումը և այլ խնամքի միջոցները ամենևին էլ շքեղություն չեն, այլ անհրաժեշտություն, և կարևոր չէ, թե ինչքան զբաղված եք:

3. Մի՛ չարչարեք ձեր մարմինը

Հաջողության համար պետք է անցնել դժվարությունների միջով, բայց դիմանալ ցավին և միջոցներ չձեռնարկել ուղղակի անիմաստ է: Ֆրանսուհիները նախընտրում են հաճույք ստանալ: Եթե դուք անում եք մի բան, որը ձեզ հաճելի է և օգնում է լավ տեսք ունենալ, ապա դա ակնհայտորեն օգտակար է ձեր առողջությանը:

4. Ընդունե՛ք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք

Ֆրանսիական ցանկացած ամսագրում դուք կհանդիպեք նույն անհասանելի իդեալներին և նորմերին: Բայց իրական կյանքում ֆրանսուհիները գիտեն, որ երջանկությունը զգեստի ամենափոքր չափսը հագնելու մեջ չէ, այլ սեփական մարմնում լավ զգալու և հարմարավետության:

5. Հաճու՛յք ստացեք համեղ սնունդից

Համեղ սնունդը մշտապես եղել է ֆրանսիական մշակույթի մի մասը: Ինչու՞ զրկվեք համեղ սնվելու հնարավորությունից, եթե կարելի է ուտել, ինչ ցանկանում եք, ուղղակի քիչ չափաբաժնով: Ոչ մի ֆրանսուհի չի հրաժարվի հացից, պանրից և դեսերտից, բայց չի էլ ուտի այս ամենն ամեն օր:

6. Հարգե՛ք ձեր մարմինը

Հավատացե՛ք, շատակերությունը կարող է առաջացնել միայն բացասական զգացումներ: Շոկոլա՞դ եք ուզում: Ուրեմն կերե՛ք այն, բայց այդ ժամանակ հրաժարվե՛ք պանրից և գինու երկրորդ բաժակից:

7. Աշխատե՛ք զգալ ինքներդ ձեզ և միշտ ունենալ մաքսիմալ լավ տեսք

Ֆրանսուհիները երբեք իրենց թույլ չեն տա տանից դուրս գալ վատ տեսքով: Նրանք, ինչքան էլ որ շտապեն, փողոց դուրս չեն գա առանց հայելու մեջ նայելու: Այսպես նրանք հարգում են ոչ միայն սեփական անձը, այլև ամբողջ աշխարհը:

8. Եղե’ք այն, ինչ կաք Եղե՛ք օրիգինալ և տարբերվող

Նույնիսկ ինչ-որ մանրուք՝ անսովոր մատանին, զվարճալի կոշիկները կամ վառ գույնի շարֆը կարող է յուրահատուկ դարձնել ձեզ՝ ընդգծելով ձեր անհատականությունը:

9. Ներկայացրե՛ք այն, ինչ ունեք, մի՛ սպասեք կատարելությանը հասնելուն

Լավ տեսք ունենալու համար ֆրանսուհիները չեն սպասում, թե երբ կազատվեն մի քանի ավելորդ կիլոգրամից, կամ երբ կերկարեն մազերը: Բացի դրանից, եթե դուք սովորեք լավ տեսք ունենալ ցանկացած իրավիճակում, ապա այդ մի քանի ավելորդ կիլոգրամները ոչ ոք չի նկատի:

10. Եղե՛ք բնական

Դուք իհարկե չեք ուզում դիմակով թաքցնել դեմքը: Ուրեմն մի’ էլ արեք դա: Թեթև շպար, կոկիկ սանրվածք, ճիշտ ընտրված շրթներկ և հաճելի բուրմունք: Ահա և վերջ:

11. Թույլ մի՛ տվեք, որ տարիքը նպաստի ձեր հաճույքների սահմանափակմանը

Մտածե՛ք՝ ո՞ր երկրներում են «որոշակի տարիքի» կանայք հմայիչ համարվում: Ֆրանսուհիները գիտեն, որ տարիքը դեռ պատճառ չէ լավ տեսք ունենալուց և լավ զգալուց հրաժարվելու համար:

12. Աշխատե՛ք ուրախանալ մանրուքներից

Ոչ մեծ, բայց համեղ էկլեր, նոր օծանելիք, լավանդայի հիասքանչ բույր, համեղ պանիր… Ֆրանսուհիները գիտեն, որ այս և այլ մանրուքները մնացած ամեն ինչից ոչ պակաս կարևոր են:

13. Վայելե՛ք կյանքը

Գտե՛ք ձեր հետաքրքրությունը, «ո՛չ» ասեք այն ամենին, ինչն իրենից ժամանակի անիմաստ կորուստ է ներկայացնում, և շարունակե՛ք առաջ շարժվել: Կենտրոնացե՛ք այն ամենի վրա, ինչ սիրում եք, և ձեզ ոչ ոք չի կարողանա խանգարել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES