Հալալ է վարչապետ ջան. Երևի շատերիս մտքով անցել է՝ ի՞նչ է արել Փաշինյանն իր հին բնակարանը.

Երևի շատերիս մտքով անցել է՝ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանն իր հին բնակարանը։ Դուռը փակել, առանձնատուն է տեղափոխվել ու վե՞րջ․․․ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։ Կարելի է ճշտել, իմանալ, թե ո՞վ է այն ընտանիքը, որ ապրում է Նիկոլի բնակարանում։

Go Har

Հայրական տանս պատուհանից երևում է Փաշինյանի բնակարանը. որտեղ մինչ կառավարական առանձնատուն տեղափոխվելն ապրում էր վարչապետի ընտանիքը։ Լույսեր են վառվում նրանց տանը. հարցնում եմ «Ովքեր են ապրում»։ Եղբայրս պատմում է. որ վարչապետը տեղավորել է մի անապահով ընտանիք հիվանդ երեխայով։ Փշաքաղվում եմ մարդասիրության խոր դրսևորումից։ Էդպես լուռ . առանց աղաղակելու ու աշխարհին ցուցադրելու։ Հիշեցինք նախկին ղեկավարների ոսկե անդամանդակուռ արձանները. հաստագլուխ բուլդոգադեմք Խաչատուրովի արարքը . որ սոցապ նախարարությունից երկու բնակարան էր դուրս գրել անապահով ընտանիքների համար ու յուրացրել։ Մանվելի տրցակներով սեփականության վկայականները զանազան բնակարանների։Այլոց աստղաբաշխական ծախսերի հասնող դղյակները ՝ էսքան անտուն ու անապահով ընտանիքներ ունեցող երկրում։ Սիրո, համերաշխության.բարության հեղափոխությունը հենց էնպես խոսքեր չէին։ Սիրո ու բարության առաջին օրինակը վարչապետն է ցույց տալիս։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES