Հակառակորդը կրակ է բացել Զանգակատան գյուղի տարածքում աշխատող հրշեջների վրա. տեղի է ունեցել փոխհրաձգություն

Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, իսկ հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հակառակորդը կրակոցներ է արձակել Արարատի մարզի Զանգակատուն գյուղի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել եւ հրշեջները փորձել են մարել այն: Այդ ժամանակ կրակոցներ են արձակվել հրշեջների, տարածքում գտնվող քաղաքացիների եւ զինվորների ուղղությամբ: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ այլ տեղեկություններ չունի: Իսկ թե քանի՞ վիրավոր կա, նա ասաց, որ միայն մեկ վիրավորի մասին գիտի, որի հետ կապված ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է: Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/01/967892/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES