Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողին տեղափոխել են Երևան. Սենոր Հասրաթյան

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, Գևորգ Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է, նրան տեղափոխել են Երևան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES