Համացանցում հայտնվել է Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի զրույցի տեսագրությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի օգնականը: Մինչ այդ՝ 50-ամյա մի տղամարդ ոստիկանությանը հայտնել էր, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ։

Միջադեպին ներկա է գտնվել նաև Արտակարգ իրավիճակների նախարարը: Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Պաշտոնական հաղորդագրություններում տուժողի անունը չի նշվում, սակայն Կենտրոն հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել, որը վերնագրված է «Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի զրույցի տեսագրությունը»:

Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES