Հասմիկ Կարապետյանը հասավ իր ուզածին, մարդիկ հիասթափվեցին ինձանից. Շուշան Պետրոսյան

Օրերս Կանադայից վերադարձած երգչուհի Հասմիկ Կարապետյանը հյուրընկալվել էր Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդմանը, որի շրջանակներում նշել էր, որ հեղափոխությունից հետո իր մտերիմ ընկերուհին` Շուշան Պետրոսյանը, իրեն ջնջել է ընկերների ցանկից: Boomnews.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ինձ համար շատ ցավալի է։ Ես սպասում էի, որ Հասմիկը, Հայաստան գալով, ինձ այցի կգա, որ մենք խոսենք դրա մասին։ Սակայն իմ սպասումները չարդարացան։Ես անգամ տեղյակ չէ, որ նա Հայաստան է եկել, ես ժամանակ չունեմ սոցցանցերին հետևելու։ Իսկ նրա այդ քայլի մասին տեղեկացել եմ միայն այն ժամանակ երբ սկսեցի սպառնալիքներով ու վիրավորանքներով նամակներ ստանալ։

Նա հասավ իր ուզածին, մարդիկ հիասթափվեցին ինձանից։ Չեմ կարծում, թե դիմացինին նվաստացնելով, դու դրանով կբարձրանաս, դա PR քայլ կլինի քեզ համար և դա էլ այն դեպքում, երբ ասում ես, որ մինչև հիմա սիրում ես այդ մարդուն։

Ամեն դեպքում նա ինձ համար շարունակում է մնալ իմ Հասիկոն, ես դատավոր չեմ, ինձ համար մի դատավոր կա միայն, այլ էլ երկնքում»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES