ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հավակնություններ չունի, որ իր որդին դառնա Հրազդանի քաղաքապետ:
Միաժամական, ինչպես այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Միքայելյանը, եթե դառնա, սիրով կընդունի, որովհետև իր որդին արդեն 4 տարի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային մարմնի ղեկավար է:
«ՔՊ-ի մի անդամ ա, ոնց բոլորը: Հետո՞ ինչ, որ իմ որդին ա: Եթե մասնակցի, ի՞նչ ա, ես դավաճա՞ն եմ էս ազգի: Ամեն անգամ տենց միշտ դուբլիկատ եք անում՝ ձեր որդին: Բա իմ ընտանիքը տառապել, տանջվել ա էս տականքների ձեռքը»,- ասաց Ս.Միքայելյանը:
Ըստ նրա՝ եթե անգամ իր որդին և կուսակցությունը որոշեն առաջադրվել, ընտրողը քաղաքացին է:
Նյութի աղբյուրը՝ http://lurj.info/