Հլը սաղ մի յան, էլի, ինքը իմ երեսը ո՞նց ա տենալու. Սեյրան Սարոյան

Ապրիլյան պատերազմի օրերին երկու գեներալները՝ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանն իրարից մեծ հեռավորության վրա են եղել, ուստի միմյանց գործունեությունից տեղյակ չէին կարող լինել: Այս մասին Սարոյանն ասել է հունիսի 19-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ: Հարցին՝ արդյո՞ք տեղյակ էր՝ ընկերը զինվորների համար նախատեսված որքան բան է յուրացրել, Սեյրան Սարոյանը պատասխանեց.

«Ապրիլյանի ժամանակ սաղդ հիշում եք՝ ես եղել եմ Քելբաջարում, Մանվելն եղել ա Հորադիզում, այսինքն՝ ես էս ծերում եմ եղել, ինքը էն ծերում, վաբշե էնքան հեռու ա, սաղդ էլ գիտեք»:

Այդուհանդերձ, Սարոյանին առավելապես հետաքրքրում է՝ այսքանից հետո կարողանալո՞ւ է ընկերը պարզ հայացքով նայել իր աչքերին.

«Հլը սաղ մի յան, էլի, ինքը իմ երեսը ո՞նց ա տենալու, որովհետև նենց քֆուրներ ա կերել, նենց երդումներ ա կերել՝ ով որ զինվորի հացը գողնա, ով որ հանկարծ փորձի… Զենք ա, չգիտեմ մեկ էլ-մյուս ա, սաղս էլ կարանք ունենանք, բայց զինվորի հա՞ց, էն էլ՝ էն երեխեքի՞, ես գիտե՞ս երեկվանից ինչ շոկի մեջ եմ»,- ասաց նա:

Գեներալը նշեց, որ շատ է ազդվել դպրոցականների նամակներից, ասաց՝ երեկ ամբողջ օրը բժիշկներն իր կողքին են եղել, որովհետև ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր:

«Էնքան ծանր եմ տարել, որ… ոչ մեկը չէր կարող պատկերացնել. ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողնալու, տենց բան Ձեր մտքով կանցնե՞ր: Խի, Մանվելն ի՞նչ չուներ, ի՞նչն էր պակաս»,- ասաց Սարոյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ գեներալի այդ «կուտակածից» տեղյակ չեն եղել նրա շրջապատում, ասաց՝ փակ մարդ է, ոչ ոք չի կարող գլուխ գովել, թե տեղյակ է՝ նա ինչ ունի.

«Մանվելի աջ ձեռը չի իմացել՝ ձախ ձեռն ինչ ա անում, ձախ ձեռը չի իմացել՝ աջ ձեռն ինչ ա անում: Ես ո՞րդից գիդամ՝ Մանվելը ինչ ունի, ինչ չունի, էդ ո՞վ գիտեր. իրա երեխեքը գիտե՞ն՝ Մանվելն ինչ ունի»:

Լրագրողներին հետաքրքրում էր՝ եթե պատիժը ինքը որոշեր, ինչպե՞ս կպատժեր Մանվել Գրիգորյանին: Նա պատասխանեց.

«Էսօր կտենաս, տղա ջան»:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է գնահատել Գրիգորյանի արարքը, Սարոյանը արձագանքեց.

«Խայտառակություն, էլ ո՞նց»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES