ՀՀԿ-Ն Երբեք Որևէ Մեկի Հետույքը Չի Մտել, ՀՀԿ Հետույքում Են Շատ Գաստրալյորներ Հանգրվանել․ Շարմազանով

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի կառավարությունը այս պահին, գոնե ներքին քաղաքականության մեջ, հիշեցնում է հեղկոմի գործունեությունը՝ իրենից առաջ ինչ եղել է, սխալ է եղել, և ինքը գնում է այդ ճանապարհով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով կառավարության 100 օրը։ Նրա խոսքով՝ առնվազն ներքին քաղաքականության մեջ Փաշինյանի կառավարությունը անում է քայլեր, որոնք ավելի շատ հիշեցնում են հեղկոմի քայլեր, քան կառավարության։

Հայաստանում, նրա խոսքով, տեղի է ունեցել իշխանափոխություն շանտաժի միջոցով: «Դասագրքային առումով Հայաստանում ընտրությունների արդյունքում ձևավորվել էին օրինական իշխանություն և օրինական ընդդիմություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ մինչև 22 թվականը այդ հարաբերակցությունը պետք է մնար։

Անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին հնչած գնահատականներին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք ո՛չ ռևանշիստ ենք, ո՛չ հակահեղափոխական, մենք ՀՀ քաղաքական ուժ ենք, որը ունի իր գաղափարախոսությունը, իր սխալները և իր առավելությունները՝ անկախ հանրային աջակցության չափից և լեգիտիմության չափից»։

Անդրադառնալով ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի գնահատականներին, թե՝ հանրապետականները իրենց քամակը փրկելու համար հիմա էլ Քոչարյանի քամակն են մտել, ՀՀԿ խոսնակը նշեց. «Աշոտ Աղաբաբյանն իմ ավագ ընկերն է եղել, ինքը Անկախության բանակի ակունքներում կանգնած մարդ է, և կոռեկտ չէ նրան հրապարակային պատասխանել։ Մի բան կարող եմ ասել՝ ՀՀԿ-ն երբեք որևէ մեկի հետույքը չի մտել, ՀՀԿ հետույքում են շատ տարբեր քաղաքական գաստրալյորներ հանգրվանել, որոնք այսօր միգուցե այլ հետույքներ մտնելու կարիք ունեն»։

Տեսանյութ

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES