ՀՀԿ-ն երբեք չի նահանջելու․ Գալուստ Սահակյան

«Այդքան խոսում են կոռուպցիայի մասին, բայց այս տարիների ընթացքում, ես երբեք նման երևույթների չեմ հանդիպել, չգիտեմ՝ այդ կոռուպցիա ասածը և կոռուպցիա անողները որտեղից և ինչպես և ինչ պայմաններում են անում։ Ես չեմ կարծում՝ այդ խնդիրը լուծելով՝ մեծ տեղաշարժեր պետք է կատարվեն պետության ներսում։

Համենայն դեպս, ես , ՀՀԿ պատգամավորները և ՀՀԿ անդամները չեմ կարծում, որ որևէ կոռուպցիաների մասնակցած լինենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ պետի վերջին հայտարարություններին։

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ երբեք ու երբեք չի նահանջելու, լուրջ մարտական թիմ է և պայքարում է մի քանի խնդիրների շուրջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES