ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ճանապարհային ոստիկանությունում կադրային նշանակումներ են եղել

Այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Սայադյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES