ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անգլերեն խոսքը Դիլիջանում հիացրել է ներկաներին. Տեսանյութ

Մի կարճ ելույթում այսքան պարզ ու այսքան փշաքաղվելու …Ամեն դիտումից հանոզվում եմ որ Դուք արժանի եք Ձեր ստանձնած պաշտոնին  Կեցցեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ  Դիլիջանում հանդիպել է UWC-Դիլիջան միջազգային դպրոցի սաներին։

Վարչապետը դպրոցի հայ եւ օտարերկրացի սաներին ներկայացրել է կրթության մասին իր պատկերացումները, լսել  է աշակերտների եւ ուսուցիչների կարծիքները։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթը հնչեցրել է անգլերենով և առանց կարդալու, ինչը հիացրել է ներկաներին:

Ավելացնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի մեքսիկացի սանին կոչ է արել  հորդորել Մեքսիկայի մյուս ընկերներին ևս գալ և սովորել այստեղ: Վարչապետ Փաշինյանը նման հորդորով դիմել է դպրոցում կատարած շրջայցի ընթացքում իրեն հայերենով բարևած ուսանողին:

«Ես սիրում եմ Հայաստանը»,- մեքսիկացի ուսանող Մաքս Լոպեզը մոտեցել է և հայերենով ասել է վարչապետին:

Փաշինյանը հետաքրքրվել է՝ իր հետևից այս դպրոց մեքսիկացի այլ ուսանողներ բերե՞լ է արդյոք: Մաքսն անցել է անգլերենի՝ իրենից հետո դեռ եկողներ չեն եղել, սակայն իրենից առաջ շատ են եկել:

«Դու պետք է ասես մեքսիկացի քո ընկերներին, որ իրենք էլ գան ու սովորեն այս դպրոցում»,- ասել է Փաշինյանը, ինչից հետո Մաքսը նշել է՝ անպայման կհորդորի ընկերներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES