Հոգնել եմ հասկանալուց. երգչուհի Լիանան ամուսնալուծվել է

Լիանան արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծվել է, պարզապես լռել է այդ մասին՝ չցանկանալով աղմուկ բարձրացնել: Այս մասին երգչուհին հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթին:

«Այո՛, ամուսնալուծվել եմ, արդեն 3-4 տարի է: Չեմ խոսել այս թեմայի շուրջ, քանի որ, ի տարբերություն շատերի, անձնականը ինձ համար փիարի նյութ չէ: Կարծում եմ՝ ինքնահաստատված մարդիկ փորձում են աչքի ընկնել իրենց աշխատանքով, ոչ թե անձնականի մասին մանրամասներով»,-ասաց Լիանան: Լիանայի որդին ապրում է մայրիկի հետ:

Հարցին, թե արդյոք կապ կա հոր եւ որդու միջեւ, երգչուհին պատասխանեց. «Կապը հոր հետ սկզբում նորմալ էր, հիմա այնքան էլ ոչ: Բայց նախկին ամուսնուս ընտանիքի անդամների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք իրար շատ ենք սիրում: Ճիշտ չեմ համարում բաժանման հետեւանքով թշնամական հարաբերություններ հաստատելը: Իմ բալիկն էլ պետք է շփվի նրանց հետ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES