Հորդոր Մանվել Գրիգորյանին՝ պատերազմը չի ավարտվել, համախմբված ԵԿՄ-ն զենք է․ Գագիկ Մելքոնյան

«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է Պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ, «Ազատամարտիկների դաշինք» վարչության խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանը:

-Հարգելի՛ գեներալ, հետևում եք Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական պրոցեսներին, ձեր արձագանքներից, հայտարարություններից, նամակներից դա երևում է:

-Այո՛, ճիշտ է:

-«Ազատամարտիկների դաշինք»-ը տարածել է հայտարարություն, պահանջ է դնում ԵԿՄ-ում կադրային փոփոխությունների՞:

-Երբ որ թավշյա հեղափոխությունը կատարվեց երկրում, դրանից հետո շատ տեղերում սկսվեցին մաքրողական աշխատանքներ: ԵԿՄ-ն բոլոր ազատամարտիկների տունն էր, բոլորը պետք է վերադառնան իրենց տուն: Բոլորն ունեին արժանապատվություն: Ժամանակի ընթացքում տղաների 80 տոկոսից ավելին դուրս եկան ԵԿՄ-ից և առանձին նույնանման հասարակական կազմակերպություններ ստեղծեցին: Ստացվեց այնպես, որ ամեն մեկն սկսեց իր զոհվածների, վիարվորների մասին մտածել, ու իրենք սկսեցին ամեն մեկն իր համար աշխատել:

-Փաստորեն հիմա Երկրապահների մի քանի միություններ կան՝ միմյանցից տարանջատ ,,Ազատամարտիկների դաշինք,, …

-,,Հոգու փորձություն,,, ԱՎՄ… տասնյակ նմանատիպ կազմակերպություններ ստեղծվեցին:

-Որովհետև ԵԿՄ-ն չկատարե՞ց իր առաքելությունը:

-Այո՛, չկատարեց այն առաքելությունը, որի համար ստեղծված էր:

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ չկատարեց:

-Հիմնականում տեղի ունեցավ ազատամարտիկների ջարդ, բոլորը թողեցին հեռացան: Ազատամարտիկները պատերազմը հաղթանակեցին վերադարձան, խաղաղ պայմաններում պետք է համախմբված լինեին, համախմբված էին մինչև 99: Սպարապետի եղեռնական մահից հետո երբ որ փոխվեցին թե՛ վարչության անդամները, թե՛ վարչության նախագահը, արդեն սկսվեց… Վազգեն Սարգսյանի ժամանակ կային տղաներ, որոնք հիանալի ղեկավարում էի և ամեն ինչ անում էին հավասարաչափ գնում էր:

-Եվ կարծեմ սահման էր դրած, որ ԵԿՄ-ն չպետք է խառնվի քաղաքական իրադարձություններին:

-Այո՛, չպիտի խառնվեր քաղաքակնությանը, պետք է իր խնդիրները կատարեր: Եվ ստացվեց հակառակը՝ արդեն նաև քաղաքականությանը խառնվեցին: Դեպքեր, ընդհարումներ ունեցանք, և տղաները կամաց-կամաց դուրս եկան:

-Իշխանության մատը խա՞ռն էր այդ ամենին:

-Հստակ չեմ կարող ասել, կարելի ասել՝ այո, կարելի է ասել՝ ոչ, որովհետև իշխանությունն աշխատեց երկրապահին ենթարկեցենել իրեն, և ստացվեց:

Որպես քաղաքական հենարա՞ն:

-Թե՛ որպես քաղաքական հենարան, թե՛ որպես ուժ: Սկզբնական շրջանում որպես ուժ օգտագործեց քիչ, իսկ հետո բոլորս գիտենք, թե Երկրապահն ինչ խնդիր էր կատարում: Երկրապահի ղեկավարությունը ԵԿՄ-ն տարավ ուրիշ ճանապարհով:

-Երևի հենց այդ հանգուցային կետից սկսվեց. երկրապահներ, որոնք ամեն ինչով ապահովված են, և երկրապահներ, որոնք օրվա հացի կարոտ մադիկ են:

-Այո՛, այդ բաժանումը կատարվեց: ԵԿՄ-ը ղեկավարողներն իրենց հայտարարություններում ասում են, որ ամեն ինչ լավ է, եռասերունդ կազմակերպություն է, 70 000 երկրապահ կա, և այլն:

-Այդ թիվն իրականությո՞ւն է:

-Չեմ կարծում: Իսկ մյուս տղաները, որ հասարակական կազմակերպություններ են ստեղծել, նրաց մեծ մասը, կարելի է ասել, հացի կարոտ են: Երկրապահը ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ մյուս կազմակերպությունները՝ ոչ:

-Դուք համարում եք, որ Մանվել Գրիգորյանի ընտրությունը կեղծիքով է եղել. Ի՞նչ նկատի ունեք, կեղծիքը որտե՞ղ է եղել:

-Հիմնականում կեղծիքն այն էր, որ նա մինչև 99թ. ԵԿՄ անդամ չի եղել, իսկ եթե մեկը ԵԿՄ անդամ չէ, չի կարող այդ կազմակերպության նախագահ դառնալ, բայց դարձավ:

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ իշխանությունն ընտրեց Մանվել Գրիգորյանին՝ որպես ԵԿՄ ղեկավար:

-Իշխանությունը չընտրեց, այդ ժամանակ, կարելի է ասել, իշխանություն չկար: Հոկտեմբերի 27-ից հետո ամեն ինչը խառն էր և արդեն որոշում էին կայացնում հիմնականում մարդիկ, որոնք ուզում էին այդ ուժը՝ ԵԿՄ-ն օգտագործել այլ նպատակներով: Ու այդ ժամանակ ընտրվեց Մանվել Գրիգորյանը: Եվ դեպքերն այլ ուղղությամբ զարգացան, չստացվեց իրենց մոտ:

-Հարգելի՛ գեներալ, ի՞նչ նկատի ունեք՝ ասելով այլ նպատակներով:

-Երկրապահը պիտի շանթարգելի դեր կատարեր, պիտի ԵԿՄ-ն լիներ իշխանություն և ժողովուրդի հարաբերությունը կարգավորող, այդ ժամանակ կրիտիկական էր իրավիճակը. Բոլորս էլ գիտենք՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ինչ իրավիճակ էր, դրա համար Երկրապահը պիտի կատարեր շանթարգելի դեր և պահեր խաղաղությունը, որ ոչ միուժ ոչ մի բան չաներ ժողովրդի հանդեպ:

-Հիմա ի՞նչ պետք է անել: Դատելով ձեր հայտարարությունից՝ պետք է վերանայել ամեն ինչ,այդ թվում նաև ԵԿՄ ղեկավարի ստատուսը:

-Մենք հայտարարություն տարածեցինք,քանի որ չենք սիրում հետևից խոսել, գրել իրար վրա: Իրենք իրենց գովքն են անում: Ես հորդորումեմ Մանվել Գրիգորյանին, որ հրավիրի բոլոր հրամանատարներին, ՀԿ նախագահները, այս վիճակը քննարկենք, բոլորը ցանկանում են միանալ, վերադառնալ իրենց օջախը,որը թողել են ինչ-ինչ պատճառներով: ԵԿՄ-ն ոչ ոքի սեփականությունը չէ, պիտի նստենք որոծենք՝ ինչ անել… ԵԿՄ տունը պետք է վերանորոգվի: Մենք դեռ հազար գործ ունենք: Պատերազմը չի ավարտվել… Համախմբված երկրապահը զենք է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES