Հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. օրակարգը հայտնի է

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց , որ հուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Հարցը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Ըստ որոշման՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի  հուլիսի 11-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետեւյալ օրակարգով `

«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին (նախագիծ) (երկրորդ ընթերցում)

• «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)

• «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)

• «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)

• «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ     Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES