ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Hrach Muradyan

15 hrs ·

Ներողամիտ եղեք, որ Ձեզ չեմ դիմում տեսաուղերձով կամ Live (Լայվ)-ով ու ընտրում եմ գրելու տարբերակը: Պրն. Վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս Հայաստանում առկա բազմաթիվ սոցիալական պրոբլեմների մի մասը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ Կիսաբաց Լուսամուտների հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում և ոչ մշակութային։ Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած ՍԻՐՈ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ երկիր դառնալուց հետո միայն։ Կիսաբաց Լուսամուտները պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին։ Շարունակենք կատարել մեր աշխատանքն ու ծառայել մեր երկրին: Ձեզ ու մեզ հաջողություն այդ գործում:

Հ.գ. Վերջին 8 տարին Հայաստանի քաղաքացիներին մեր ծրագրի շրջանակներում բարերարների կողմից ցուցաբերված ահռելի սոցիալական աջակցության մասին հիմա կլռեմ: Այդ մասին կխոսենք Ձեր կառավարած Հայաստանի 8-րդ տարին ամփոփելուց հետո միայն։ Հ.Գ. 2 Դժվարությամբ եմ պատկերացնում, որ, օրինակ, ՌԴ-ում Պուտինը կարող է խոսել Пусть Говорят-ը կամ ԱՄՆ-ում Թրամփը` Ջերի Սպրինգերի շոուն փակելու մասին։

Հ.Գ. 3 ՀՀ Սահմանադրություն Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

  1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
  2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
  3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը « Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մարսին արտահայտվել է․

«Եթե ոմանց կարծիքով սա խոսքի, եթերի ազատություն է, այդ մարդիկ սխալվում են: Սա աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից»

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES