«Հրապարակ». էդուարդ Շարմազանով․ Եկեք ընտրությունները հանենք՝ ով հրապարկում ավելի շատ մարդ կհավաքի, կլինի իշխանություն

ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը չխորշեց «տապալել» ձևակերպումից. «Այս պահին արտահերթ ընտրություն­ների գնալու կա մի տարբերակ՝ Փա­շինյանի կառավարության ծրագրի տապալումը։ Այլ տաբերակ չկա։ Ինչ կլինի 2 ամիս հետո, 6 ամիս հետո, պատրաստ չեմ պատասխանել»։

— Իսկ դուք պատրա՞ստ եք տա­պալել Փաշինյանի բերած ծրագիրը։

— Կտեսնենք ծրագիրը, կերևա։

— Ձեզ համար նպատակահարմա՞ր է այս շրջանում գնալ արտա­հերթ ընտրությունների։

— Ընտրությունները նպատակա­հարմարության համար չեն արվում, ընտրություններն արվում են Սահ­մանադրության և օրենսդրության համապատասխան։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, որտեղ պետք է լինի օրենքի գերակայություն բոլորի առջև։

— Բայց ՀՀԿ-ն դեռ կարող է իր քայլերով «ուղղորդել»՝ երբ և ինչ­պես գործեն Սահմանադրությունն ու օրենքները, օրինակ՝ տապալել ծրագիրն ու օրենքի պահանջով գնալ ընտրությունների կամ ոչ։

— Ես կոնկրետ պատասխան կտամ՝ ՀՀ Ազգային ժողովն ընտր­վել է օրինական, լեգալ և լեգիտիմ ընտրությունների արդյունքում, որի արդյունքների ճշմարտացիությունը որևէ մեկը չի վիճարկել միջազգային դիտորդական առաքելություններից։ Ինչ վերաբերում է իրողության փո­փոխությանը, 6 ամիսը մեկ կարող է իրողություն փոխվել։ Եթե տենց ա, ուրեմն առաջարկենք, որ ընդհանրա­պես ընտրությունները հանենք՝ ով որ հրապարակում ավելի շատ մարդ կհավաքի, էդ օրը ինքը կլինի իշխա­նություն։

— Իրենց կողմից ակնարկներ հնչել են, որ կարող են նորից փողո­ցային մեթոդներով ճնշել, որ ՀՀԿ-ն իրենց ուզածով քվեարկի։

— Կոնկրետ ինձ ճնշելն անհնար է։ Իմ կամքն արտահայտելու հա­մար ինձ ճնշելն անհնար է, ուզում ա «Շարմազանով-42» գրեն, ուզում ա հիմա գրեն 43 և այլն, և այլն։ Ես իմ գաղափարների մեջ հստակ եմ։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES