«Հրապարակ». Ովքեր կնշանակվեն Սյունիքի, Արմավիրի մարզպետներ

Առաջիկայում կնշանակվեն նաև Սյունիքի և Արմավիրի մարզպետները, որոշ տեղեկություններով՝ Արմավիրում նշանակվելու է Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ առողջապահության փոխնախարար աշխատած Գագիկ Միրիջանյանը, ով ազատվեց Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուն պես։

Իսկ Սյունիքի մարզպետի թեկնածուն Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ Կարեն Համբարձումյանը, ով 2017-ին Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց, սակայն կեսից դուրս եկավ ընտրապայքարից, քանի որ ՀՀԿ թեկնածու Արթուր Սարգսյանը, ըստ մամուլի տեղեկությունների, գողականների էր բերել նրա վրա։

Ի դեպ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Երեկ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմնավորմամբ են ազատելու։ Նա հղում արեց Սահմանադրության 160 հոդվածին՝ մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES