ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Յուրի Խաչատուրովը ազատ արձակվեց

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Յուրի Խաչատուրովը ազատ արձակվեց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց, այս մասին հայտնել է Յ. Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հիշեցնենք, որ երեկ Յուրի Խաչատուրովի փաստաբանը նշել էր, որ իր պաշտպանյալի համար անհասկանալի է, թե ինչո՞ւմ է ինքը մեղադրվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ որոշում կայացրեց 2 ամիս ժամկետով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES