«Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին

«Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք»,- հանրահավաքից հետո դիմելով Էջմիածնի քաղաքապետին՝ հարցրել են լրագրողները:

«Չգիտեմ, ես հանրահավաքի էի մասնակցում, դուք կիմանաք… Իմ կամքն անկոտրում է, հավատս՝ մեծ, համբերությունս՝ շատ»,- ասել է Կարեն Գրիգորյանը:

Խոսելով ԱԱԾ-ի գործողությունների մասին՝ քաղաքապետն այն գնահատել է իրավական, լիարժեք, քանզի օրենքից բարձր ոչինչ չկա:

«Իմ հայրը 15 օր գերության մեջ լինելով, տարել է զրկանքներ ու հանուն ժողովրդի պատրաստ է զրկանքների՝ ցանկացած խնդրի համար օրենքի առաջ պատասխան տալու: Մենք ոչ մի բանից չենք վախենում, եթե արել ենք սխալ, պատրաստ ենք պատասխան տալու: Մենք մաքուր են ժողովրդի առաջ»,- Էջմիածնում հանրահավաքի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES