Մшյրը իր վшղածին երեխшյին ձեռնnցով ծшծկեց. առшվոտյան բnւժքույրները չհшվատացին սեփшկան шչքերին

Նրա որդին՝ Զախարին, ժամկետից 12 շաբաթ շուտ ծնվեց:

Նա ընդամենը 1200 գ. էր կշռում, տեղափոխվեց վաղածին երեխաների բաժանմունք:

Յամիլն օրեր շարունակ նստում էր փոքրիկի օրորոցի մոտ, բայց գիշերները բժիշկները նրան տուն էին ուղարկում…

Ամեն անգամ գնալիս Յամիլը վախենում էր, որ կվերադառնա և իր փոքրիկին ողջ չի գտնի:

Յամիլը թևաթափ չեղավ:

Նա շատ էր լաց լինում, մտահոգվում, բայց լավագույնի հույս ուներ:

Նա մի հրաշալի միջոց հորինեց…

Տուն գնալով՝ զբաղվում էր տնայն գործերով, ուտելիք էր պատրաստում, սպասքն էր լվանում:

Նա ամբողջ ժամանակ մտածում էր հիվանդասենյակում թողած երեխայի մասին:

Մի անգամ նրա հայացքն ընկավ սովորական ռետինե ձեռնոցներին…

Եվ լավ միտք հղացավ:

Յամիլը սովորական կտորե ձեռնոցի մեջ կտավատի սերմեր լցրեց ու հաջորդ օրը հիվանդանոց տարավ:

Մինչ նստած էր որդու կողքին, ձեռնոցն իր մարմնի մոտ էր պահում:

Գործվածքը ներծծում էր նրա բույրը, իսկ ձեռնոցի միջի սերմերը տաքանում էին:

Գիշերը տուն գնալուց առաջ նա փոքրիկին ծածկում էր ձեռնոցով:

Հաջորդ օրը բուժքույրերը Յամիլին ասացին, որ նրա երեխան անխռով քնել էր, խնդիրներ չէր ունեցել սրտխփոցի և շնչառության հետ կապված:

Դրանից հետո կինը ձեռնոցն ամեն գիշեր թողնում էր երեխայի մոտ:

Բուժքույրերը Յամիլին խնդրեցին մյուս մայրերի համար էլ նույնպիսի ձեռնոցներ պատրաստել:

Նա իր ձեռքով տարբեր գործվածքներով ավելի քան 100 մոդելի ձեռնոց կարեց և տարավ մայրերի համար, ովքեր նույն ծանր փորձության միջով էին անցնում:

Հրաշք-ձեռնոցներն իսկական փրկություն էին…

Հիմա Յամիլն ընկերություն ունի, որը վաղածին երեխաների համար հատուկ ձեռնոցներ է պատրաստում ու վաճառում:

Նրա որդին արդեն դեռահաս է

: Նա շատ է հպարտանում իր մորով:

Այդ ձեռնոցներն օգնում են հազարավոր մայրերի ողջ աշխարհում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES