Մամեդյարովը նոր հայտարարություն է արել…

Ադրբեջանը բաց է երկխոսության համար, բայց դա պետք է լինի բովանդակալից բանակցություն.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից:

Մամեդյարովը նշել է, որ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ է առարկայական բանակցությունների ակտիվացում՝ գոյություն ունեցող ձևաչափի հիման վրա և առկա օրակարգի շրջանակում:

«Բրյուսելում կայացած հանդիպումը դարձել է իմ նոր հայ գործընկերոջ հետ առաջին բովանդակալից շփումը: Ինչպես ես արդեն նշեցի՝ մենք նպատակուղղված ենք արդյունքի, և պատրաստ ենք շարունակել այդ ուղղությամբ ինտենսիվ առարկայական երկխոսությունը: Այդ հանդիպումների վայրերը և ամսաթվերը տեխնիկական պահեր են, որոնք քննարկվում են համապատասխան կապի գծերով»,- նշել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նաև պատասխանել է հարցին, թե արդյոք նախատեսվում է «Մոսկվա-Բաքու-Երևան» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում, քանի որ Ռուսաստանը համարվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացի հիմնական միջնորդը:

Կրկնվեմ՝ Ադրբեջանը բաց է երկխոսության համար: Բայց դա պետք է լինի բովանդակալից և պատասխանատու բանակցություն՝ նպատակաուղղված արդյունքի»,- նշել է նա՝ հավելելով, որ այն է «Ադրբեջանի տարածքների ապաշրջափակման գործընթացի շուտափույթ մեկնարկը»:

«Հենց դրա շուրջ է ձևավորվել այն գորդյան հանգույցը, որը հարկավոր է վերջապես կտրել, ինչից հետո ածանցյալ բոլոր խնդիրների լուծումը, որոնք մեծ մասամբ տեխնիկական բնույթ են կրում, կստանա բոլորովին այլ բնույթ և չի ուղեկցվի նման բարդություններով»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES