Մանվել Գրիգորյանի ամառանոցում կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել այնտեղ. Արծրուն Հովհաննիսյան

«Ձեր ասած՝ իրերն ու առարկաները, որոնք ուղիղ վերաբերում են ՊՆ-ին և արտադրված են Զինուժի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին, երկու հիմնական ճանապարհով»,- այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ մամուլի խոսնակն ասել է, որ  ԵԿՄ-ն արդեն 20 տարուց ավելի է՝ պահեստազորի ակտիվ բանակումներ է իրականացնում, ստանում տարբեր տեսակի պիտույքներ։

«Այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել այնտեղ: ՊՆ-ին նվիրաբերված իրերի և առարկաների մասով էլ պետք է տարանջատենք. այն իրերն ու առարկաները, որոնք օրինական կարգով հատկացվել են, բայց չեն կիրառվել, դրանք առանձին հարց են, ուղիղ կապ ունեն ՊՆ տվածի հետ, իսկ այն իրերն ու առարկաները, որոնք դպրոցներից, Ռուսաստանից, համայքներից տրված իրեր են, կապի համակարգեր են, տեղ չեն հասել, ես սրա մասով որևէ բան չեմ կարող ասել։ՊՆ-ն այլ վերահսկողության մեխանիզմներ չունի», – նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES