«Ժամանակ»-ի տեղեկություններով երեկ ոստիկանության Էջմիածնի բաժին են տարվել մի քանի երիտասարդներ:
Նրանք մեղադրվում են Մանվել Գրիգորյանը և նրա ազգականներին պատկանող բնակարանների վրա քարեր նետելու և այլ խուլիգանական արարքների մեջ:
Ըստ մեր աղբյուրի՝ այդ ձերբակալությունները կազմակերպում է Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, ով օգտագործելով իր ունեցած կապերը ոստիկանությունում, փորձում է հաշվեհարդար տեսնել այն երիտասարդների նկատմամբ, ովքեր հանդես են եկել Գրիգորյանի բռնապետության դեմ:
Նաիրա Գրիգորյանը սպառնացել է բերդ ուղարկել հոր դեմ բոլոր պայքարողներին: