Մանվել չլինի,ուզում է Րաֆֆու Սամվել լինի,ղալաթ է անում․Սասուն Միքայելյան

Իմ որդին՝ Սևակ Միքայելյանը, հասուն տղա է, պետք չէ, որ ես միջնորդեմ, եթե Հրազդանում արտահերթ ընտրություններ լինեն և ցանկանա, կմասնակցի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա ընդգծեց, որ որդին 3 տարի է ՔՊ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր` պատրաստվում է միջնորդություն ներկայացնել տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ Հրազդանի քաղաքապետարանում վարչական հսկողության գործառույթներ իրականացնելու համար:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ի՞նքն է միջնորդել մարզպետին այդ հարցով, Սասուն Միքայելյանն ասաց․ «Ես որևէ հորդորով չեմ դիմել Կոտայքի մարզպետին, մարզպետը գիտակից մարդ է, իր անելիքը գիտի։ Ես կարող եմ ասել, որ Հրազդանում, բացի չարաշահումներից, ոչ մի նորմալ բան չի եղել քաղաքապետի 17 տարվա գործունեության ընթացքում։ Երկու-երեք գյուղեր կան, որ ընդհանրապես ոչինչ չի արվել, օրինակ՝ Մաքրավանը, Կոճոռը, մեր գյուղը, որի բնակիչներն ըմբոստացել են ընտրությունների ժամանակ։ Հրազդանում մի հող չկա, որ չի ծախվել»: Մանրամասները՝ այստեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/814644/

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES