«Մատաղ կենենք Փաշինյանի համար, որ մե հատմ գա գյուղ, տեսնի ճանապարհները». Նոր Արթիկում սպասում են վարչապետի այցին

Սաղ գյուղացիք վարկի տակ են, կովերը ծախին, ոչխարները ծախին,- ասում են Նոր Արթիկ գյուղի բնակիչները։ Առաջին լրատվականի հետ զրույցում նրանք դժգոհեցին, որ գյուղում ճանապարհ չկա, աշխատանք չկա, երիտասարդները լքում են գյուղը։

«Մատաղ կենենք, Փաշինյանի համար, որ մե հատմ գա գյուղ, տեսնի էս ճանապարհները»,- ասում է գյուղացի պապիկը։ Նորարթիկցիները մեծ հույսեր են կապում վարչապետ Նիկոլ Փաշինյանից և իր երիտասարդ կադրերից․ <Էս սաղ երիտասարդներն արեցին, պետք ա, որ լավ եղնի>։

Ի դեպ՝ հիշեցնենք, որ Նոր Արթիկում համայնքի ղեկավարի ընտրութուններում Հանրապետական թեկնածուն պարտվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածունին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուրը՝  http://www.1in.am/section/tvprograms

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES