«Մարդկանց ծեծել ա, մեքենաները խլել ա, համարները վրայից հանել ա, էլ ո՞րն ասեմ». Հակոբյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Տաքսու վարորդները նալոգ են տալիս ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փոքր տղային. ոչ մի մրցույթ, տենդեր չի եղել… Հայտարարում եմ՝ հարյուրավոր միլիոններ են յուրացվել Մանվելի ու իր տղայի կողմից՝ իրենց ընտանիքին պատկանող ՍՊԸ-ների միջոցով»,- «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է «Ծառուկյան» դաշինքի անդամ Հակոբ Հակոբյանն, ում սկանդալային բացահայտումներից մեկը քիչ առաջ ներկայացրել էինք:

Անդրադառնալով երկար տարիներ Էջմիածնում տիրող վախի մթնոլորտին, Հակոբյանն ասել է. «Որևիցե մեկը եթե գալիս էր, մեքենան կանգնեցնում էր եկեղեցու մոտ, վերջ, կորած էր:

Մանվելը թույլ չէր տալիս: Չգիտեմ՝ վախեցված էր, ինչ էր, մտածում էր՝ որևէ մեկն իրեն կսպանի: Դրա համար շատերը հենց էնպես ծեծ են կերել, մեքենաները խլել ա, համարները վրայից հանել ա, էլ ո՞րն ասեմ»,- հավելել է Հակոբյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES