«Ավարտեցի հերթական շրջայցս։ Այս շաբաթ հերթը Արարատի մարզինն էր։ Համայնքապետերի հետ քննարկվել են քաղաքացիների կողմից շաբաթվա ընթացքում բարձրացված բոլոր խնդիրները»,- ֆեյսբուքյան իր ուղիղ եթերն այսպես է վերնագրել Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը նշել է, որ բերքի իրացման հետ կապված Արարատի մարզում խնդիր չկա, ինչպես և Արմավիրի մարզում՝ այստեղ էլ հիմնական խնդիրը կապված է ջրի հետ:
«Մենք մեծ խնդիրներ ունենք ջրի, այն սպասարկող «Վեոլիա» ընկերության հետ»,-ասել է նախարար Սուրեն Պապիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում