Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով երկրի արտաքին պարտքը կփակվի. Արարատ Միրզոյան

Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից չարաշահումների բացահայտումներով  արտաքին պարտքը դժվար փակվի:

Այս մասին այսօր` հունիսի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` նշելով, որ ինքը տնտեսական մասի պատասխանատուն չէ, ինչպես օգտատերերն էին ասել, այլ համակարգում է կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային բարեփոխումները, միջգերատեսչական աշխատանքը պետական մարմինների միջեւ, որոշակի սոցիալական ոլորտներ:

Հարցին,թե բազմաթիվ օգտատերեր նշում են,որ եթե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն այդպես ակտիվ աշխատեն և չարաշահումներ բացահայտեն հնարավո՞ր է, որ բերված գումարներով արտաքին պարտքը փակվի, Արարատ Միրզոյանն ասաց.«Խոսքն էն մասին չի կարող լինել, որ չարաշահումների բացահայտմամբ եւ բյուջե վերադարձով արտաքին  պարտքը փակվի: Սա միամտություն է, մոլորություն է, պետք չի էդպիսի հաշվարկներ անել, բայց որ արդարությունը որոշակի չափով կվերականգնվի, միանշանակ»:

 

Արարատ Միրզոյանը դժվարացել է նշել, թե այս պահին որքան գումար է վերադարձվել պետբյուջե:

Նյութի աղբյուրը՝ http://asekose.am/hy_AM

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES