Միհր-դատական իշխանություն. Գլխավոր դատախազը պիտի գնա՞

Հեղափոխությունն ընթացքի մեջ է, ընթացիկ է և ամենօրյա. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով ԴԱՐՁՅԱԼ բողոքի ակցիա էին իրականացրել նրա աշխատավայրի առջև։

Դատախազության մասին օրենքի համաձայն, Արթուր Դավթյանի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա դատապարտվի հանցագործության համար կամ կատարի օրենքի կամ դատախազի վարքագծի այնպիսի խախտում, որը վարկաբեկի դատախազության հեղինակությունը։ Այդ պարագայում ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 65 պատգամավորի կողմ ձայներով, կարող է ընտրել նոր գլխավոր դատախազ։

Ըստ Սահմանադրության՝ դատախազությունն ինքնավար մարմին է, և անկախ հանգամանքից, որ իշխանությունը փոխվել է, Դավթյանը կարող է պաշտոնավարել մինչև 2022 թվականը. Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ էր ընտրվել 2 տարի առաջ, ՀՀ ԱԺ պատգամավորների փակ գաղտնի քվեարկության արդյունքում։ Դավթյանն օրեր առաջ հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարական տալ։

Ակներև է, որ Դավթյանի վարքը, այսպես ասեմ, համաչափ չէ։ Նա ակներևաբար ոչ ադեկվատ է արձագանքում նոր քաղաքական իրողություններին:

Միհրդատ Զիկատար Եվպատոր

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES