Միջոց, որը շատ արագ չեզոքացնում է գաստրիտի հետևանքով առաջացող այրոցը, ցավն ու բորբոքումը

Անորակ սնունդն ու ջուրը, ալկոհոլի չարաշահումը, ծխելը, սթրեսը, դեղամիջոցների չարաշահումը, նյարդային վիճակն ու մի շարք այլ գործոններ կարող է հանգեցնել գաստրիտի առաջացման: Այս հիվանդությունը բնորոշվում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմամբ, ախորժակի նվազմամբ ու ուժերի կորստով:

Կարտոֆիլի հյութը օգնում է պայքարել  գաստրիտի դեպքում առաջացած բարձր թթվայնության դեմ: Սրացման շրջանում  այս միջոցը շատ արագ չեզոքացնում է ցավն ու բորբոքումը, իսկ ակտիվ բաղադրիչները թողնում են երկարատև բուժիչ ազդեցություն:

Կարտոֆիլի հյութը գաստրիտի դեպքում  լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ: Վերջինիս մեջ մտնող ակտիվ  բաղադրիչները թույլ են տալիս շատ արագ չեզոքացնել այրոցը, ցավը, բարձրացնել  ախորժակն ու արագացնել լորձաթաղանթի վերականգնումը:

Քանի որ կարտոֆիլի հյութը պահպանում է իր հատկությունները միայն առաջին 10 րոպեների ընթացքում, ուստի այն հարկավոր է պատրաստել օգտագործելուց անմիջապես առաջ: Ըմպելիքի պատրաստման համար օգտագործվում է միջին չափի առանց վնասվածքների, կեղևով կարտոֆիլ:
Կարտոֆիլը հարկավոր է մանրակրկիտ լվանալ տաք ջրով: Կարտոֆիլի հյութի պատրաստման համար օգտագործվում է  հյութաահան կամ մանր քերիչ:

Գաստրիտի բուժման համար 10 օր շարունակ, օրական 3 անգամ, ուտելուց 30-ից 40 րոպե առաջ ընդունել 1-ական ճ/գ կարտոֆիլի հյութ: Հաջորդ 10 օրերին հարկավոր է ընդմիջում տալ, այնուհետև ևս 10 օր շարունակել հյութն ընդունել օրական 2-ից 3 անգամ, աստիճանաբար չափաքանակն ավելացնելով ¼ ճ/գ-ից մինչև ½ ճ/գ: Գարնանն ու աշնանը  գաստրիտի սրացման  դեպքում,  հարկավոր է ընդունել կարտոֆիլի հյութը նույն սխեմայով:

Հակացուցումներ. այն հակացուցված է շաքարային դիաբետի, ավելորդ քաշի, աղիների խանգարման դեպքում: Որպեսզի հյութի մեջ առկա ակտիվ նյութերը չվանասեն ատամների էմալը, այն հանրկավոր է խմել հյութ խմելու համար նախատեսված ձողիկի միջոցով, որից հետո ողողել բերանը:

Բուժման ընթացքում անհրաժեշտ է հետևել հատուկ սննդակարգի. բացառել տապակած, յուղոտ, կծու, աղի, մարինացված  սննդատեսակի, ինչպես նաև   ցիտրուսային սուրճի և գազավորված ըմպելիքների օգտագործումը: Խուսափել նաև   ստամոքսի լորձաթաղանթը գրգռող մթերքներից:

Աղբյուրը՝   takprosto.cc

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES