Նախագահը հրամանագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին

 

 

 

 

 

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- գրված է հրամանագրի տեքստում:

Այսօր ավելի վաղ Ազգային ժողվի հատուկ նիստում տեղի էր ունեցել վարչապետի ընտրությունը: Միակ թեկնածու Փաշինյանի օգտին քվեարկել էր 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES