Նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. ու՞մ դեմ է բողոքը․․․

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանին էր դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամներից մեկը՝ տեղեկացնելով համայքնի ղեկավարի կողմից համայնքային բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու, համայնքային ենթակայության հողերը և շենքերը ապօրինի օտարելու և իր ընտանիքի անդամներին վարձակալությամբ տրամադրելու, ինչպես նաև սահմանված վարձավճարները բյուջե չմուտքագրելու մասին, հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարույան հանրային կապերի բաժնից։

Ավագանու կողմից բարձրաձայնված չարաշահումներին տեղում ծանոթանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանի սույն թվականի հուլիսի 17-ի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի մասնագետները գործուղվել են Ազատամուտ համայնք։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր։

Նյութի աղբյուրը՝  http://armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES