«Նա ո՞վ ա, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա». ու՞մ մասին է ասում Մանվել Գրիգորյանը

Այսօր խորհրդարանում պատասխանելով  լրագրողների այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Էջմիածնի բնակչությունը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անելու գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ասաց,- «Կարեն Գրիգորյանին ժողովուրդն ա ընտրել, եթե ժողովուրդը կպահանջի, տո ճիշտ էլ կանի»:

Լրագրողի հարցին, թե արդյոք նա կգնա՞  Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հրավիրած  դեբատին,  Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Հլա մի հատ ընձի ասա՝ Արթուր Ասատրյանն ո՞վ ա: Ինքն ընձի ասում էր՝ իրեք  անգամ ա տեսել, ես մի անգամ եմ կյանքիս մեջ տեսել: Ամեն պատահական մարդ ընձի հրավիրի, ես պտի հելնեմ էթա՞մ: Կամ եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրայա բերում, ուրեմն աղջիկ-տղեն էլ են խառնվել իրար: Նա ինձի ինչ իրավունք ունի նման բան ասի կամ իմ հետ հարց ունենա»:

Նա նշեց, որ Դոն Պիպոն իր հետ ընդհանրապես խնդիր չի ունեցել: «Չի էլ կարա ունենա, նա ով ա, որ իմ հետ կոնֆլիկտ  ունենա: Նաաբարոտ, ես իրան օգնել եմ, որ գնացել ա: Գասպարյան Վովան բռնել էր դատեր, ես չեմ թողե»,- ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES