ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 21-ին ոստիկանները բերման են ենթարկել ազգությամբ հնդիկ 2 քաղաքացու, ովքեր Դավիթ Անհաղթի փողոցում իրենց ընկերոջ ծննդյան կապակցությամբ կատարել են գիշերային հրավառություն: Ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո օտարերկրացիները խոստովանել են, որ տեղյակ չեն եղել չթույլատրված ժամին հրավառություն անելու հարցի մասին:
Նյութի աղբյուրը՝ http://asekose.am/hy_AM
Փաստի առիթով ներկայումս իրականացվում է վարչական վարույթ, կազմվել է համապատասխան արձանագրություն: