Նիկոլ ջան ապրես,մի մեծ դարդից էլ մեզ ազատեցիր․վերջապես

 

Սեպտերմբերի 1-ից Արցախում գործելու են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սահմանված հեռախոսակապի նոր` իջեցված սակագներ, ինչը հաստատվել է երեկ` հունիսի 8-ին, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Օրերս արցախցի բժիշկներ՝ Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Ասլանյանը ֆեյսբուքում արշավ էին սկսել ՂՏ ընկերության մենաշնորհի դեմ, ինչը մեծ արձագանք է գտել հանրության մեջ:

«Հայաստանյան իրադարձությունների շունչը հասել է Արցախ: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է:

«Ղարաբաղ Տելեկոմը» մատուցում է անորակ կապ և ինտերնետ, որի դիմաց գանձում է աստղաբաշխական գումարներ: Եկեք միասին քայլ անենք և մերժենք ՂՏ մենաշնորհը՝ թալանը», – ֆեյսբուքում տեսանյութով դիմել է Տիգրան Պետրոսյանը:

Ընկերության տնօրեն  Կարեկին Օդաբաշյանը մայիսի 23-ին մամուլի ասուլիս էր հրավիրել և հայտարարել, որ շուտով կգործեն նոր սակագներ և որ ընկերությունը պատրաստվում է շուրջ 11 մլն եվրո լրացուցիչ ներդրումներ կատարել, որը նպաստելու է նաև 3G տեխնոլոգիաների զարգացմանը:

Բազմաթիվ օգտատերեր իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ արեցին՝ շնորհակալություն հայտնելով Փաշինյանից,քանի որ այդ խնդիրը մի մեծ բեռ էր դարձել ժողովրդի համար ու տարիներ շարունակ չէր լուծվելու։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES