Նիկոլ Փաշինյանը աջակցություն է հայտնել Բակո Սահակյանի այն բարեփոխումներին, որը բլեֆ է. Հայկ Խանումյան (տեսանյութ)

Հայտնի է, որ հայաստանյան զարգացումներից հետո Արցախում ևս տարբեր խմբեր օրակարգային հարց են դարձրել իր պաշտոնավարման երրորդ ժամկետը 2020թ-ին բոլորող Բակո Սահակյանին պաշտոնից հեռացնելու խնդիրը: Ի՞նչ սպասել Ստեփանակերտից. ի՞նչ ռիսկեր և վտանգներ են առկա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, անդրադառնալով հարցին, թե որ փուլում է պայքարը, նշեց, որ վերջին օրերին Ադրբեջանը զորավարժություններ էր անցկացնում, և որոշում է կայացվել այդ ընթացքում Արցախում որևէ փողոցային ակցիա չիրականացնել:

Նա նշեց, որ հանդիպել է Սամվել Բաբայանին, բայց իրենց միջև որևէ պայմանավորվածություն կամ փոխգործակցություն չկա: «2016-ից մենք աջակցել ենք Սամվել Բաբայանի սպառազինությունների ծրագրին»:

«Մենք հայտարարել ենք, որ ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու ամբիցիաներ չունենք: Մենք սկզբունք ունենք, որ մինչև 2020թ. խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնի մեկը, ով ընդունելի կլինի բոլոր ուժերի կողմից, միևնույն ժամանակ կողմ քվեարկած չի լինի սահմանադրական փոփոխություններին և Բակո Սահակյանին, որովհետև քաղաքական ճգնաժամի հիմքերն այդտեղից են գալիս: Որպես նախագահ մենք տեսնում ենք մի մարդու, որ չեզոք է, չի հարում այս հինգ խորհրդարանական կուսակցություններից որևէ մեկին և կարող է երկիրը նախապատրաստել 2020-ի ընտրություններին, որտեղ հավասար հնարավորություններ կլինեն բոլոր ուժերի համար: Այդպիսի անձինք կան թե՛ կառավարությունում, թե՛ բանակում, որոնք քաղաքական թիմի անդամ չեն, տեխնոկրատ են»,- նշեց Հ. Խանումյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել Բակո Սահակյանին, Հայկ Խանումյանը նշեց. «Փաշինյանի ուղերձում հստակ նշված էր, որ աջակցելու է Բակո Սահակյանի բարեփոխումների քաղաքականությանը և նրա կառավարությանը, բայց այդ բարեփոխումները գոյություն չունեն, դա ընդամենը բլեֆ էր»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութի աղբյուրը՝  http://www.1in.am/section/tvprograms

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES