Նիկոլ Փաշինյանի ցնցող հայտարարությունը կուրախացնի բոլորին․․․

Առաջիկայում կառավարությունը բարձրացնելու է աշխատավարձերը եւ թոշակները

armtimes.com-ը գրում է

Առաջիկայում կառավարությունը բարձրացնելու է աշխատավարձերը եւ թոշակները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր առջեւ դրված է աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու խնդիր, եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ խնդիրը լուծելու համար»,- ասաց նա:

Նրա խոսքով, երբ ասում են՝ «ներառող տնտեսական համակարգ եւ կոռուպցիայի դեմ պայքար», իրենց հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց բանտերը լցնելն է, այլ որ նախ՝ ապահովեն մաքսիմալ հավասար տնտեսական դաշտ, երկրորդ՝ ժողովրդին հասանելիք գումարները գանձենք եւ դրանով ավելացնենք պետական եկամուտները:

«Մենք այդ եկամուտները պետք է ծախսենք պետական նպատակների համար, որոնց մեջ է նաեւ թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը: Մենք հիմա 2019 թվականի բյուջեի մշակումների աշխատանքում ենք: Մեզ համար կարեւոր է, որ այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի ՀՀ պետական պարտքն ավելացնել: Մեր պետական պարտքը հատում է օրենքով սահմանված վերին սանդղակը եւ չեմ կարծում, որ մանավանդ վարկերի անարդյունավետ պատմությունը թողած՝ նոր վարկեր ներգրավենք»,-հայտարարեց Փաշինյանը:

Ի դեպ, նշենք, որ օգոստոսի 1-ից բարձրանալու է որոշ բուժաշխատողների աշխատավարձը:

աղբյուր-armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES